Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Իվանիշվիլին չի ուզում Սաակաշվիլի դառնալ

Իվանիշվիլին չի ուզում Սաակաշվիլի դառնալ
09.03.2023 | 09:46

Վրաստանի իշխանություններն Իվանիշվիլու ուղղորդմամբ չեն ուզում Վրաստանը դարձնել Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ՝ երկրորդ Ուկրաինա։ Չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ և բուֆերային գոտի (ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը Հայաստանը դարձրել է հակառուսականության դրոշակակիրը Հարավային Կովկասում)։
Դա է պատճառը, որ Վրաստանում ներքաղաքական բախումները սրվել են ու տեղափոխվել փողոց։ Իվանիշվիլին Սաակաշվիլի չի դառնում, ինչը զայրացնում է Արևմուտքին։


Իշխանության և ընդդիմության բախման ֆորմալ առիթը օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է։ Թե ինչով կավարտվի այս բախումը, դժվար է ասել։
Մինչև այժմ Վրաստանին հաջողվել էր չհայտնվել աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Հետաքրքիր է, 2008-ի դասերը մինչև վերջ սերտե՞լ է վրաց ժողովուրդը, թե՞ ոչ։ Հայաստանի վատ օրինակը բոլորի աչքի առաջ է։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 13810

Մեկնաբանություններ